Պետրոս անվան նշանակությունը
2017-08-02
ՊԵՏՐՈՍ ԱՆՎԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Պետրոս - հունարեն Petros անունից, որ <վեմ> կամ <քար> է նշանակում: Այս անունը տարածված է բոլոր քրիստոնյա ազգերի մեջ: (Պետրոս առաքյալը եղել է առաջինը բոլոր մարդկանցից, ով Հիսուս Քրիստոսին Աստծո Օծյալ Որդի է անվանել: Պետրոսի նահատակությունը կատարվել է առաջին դարում, Հռոմում, գլխիվայր խաչելությամբ: Նրա անունով էլ Կաթոլիկ եկեղեցին կոչվում է Պետրոսի Աթոռ):