Երազահան Թղթախաղ

Տառ Թ2016-09-13

Երազահան Թղթախաղ

Երազում թղթախաղ տեսնել նշանակում է - Անկանոն կեանք, անվերջ խռովութիվն:

Ժամանակակից Երազահան Թղթախաղ

Եթե ինքդ ես թղթախաղի մասնակիցը, ուրեմն մտադիր ես մի լուրջ գործ ձեռնարկել, բայց անվերջ տատանվում ես, վախենալով ձախողվելուց: Երազդ հուշում է որ համարձակորեն մտնես այդ գործի մեջ, քանի որ անսպասելի արագությամբ մեծ հաջողությունների պիտի հասնես: Եթե տեսել ես, որ այլոց թղթախաղն ես դիտում, ուրեմն շուտով քեզ հայտնի պիտի դառնան շրջապատիդ մարդկանցից ոմանց թաքուն ու անմաքուր գործերը: Իմանալով այդ մասին, պիտի աշխատեն քեզ վնասել, բայց հաջողություն պիտի չունենան, որովհետև դիրքերդ ամուր են ու փաստերդ անհերքելի: Եթե տեսել ես, որ թղթախաղում անվերջ տարվում ես, ուրեմն սիրային գործերիդ մեջ մեծ հաջողություններ պիտի ունենաս:

Առնչվող երազներ