Երազահան Ծաղիկ: Erazahan Caxik

Տառ Ծ2016-09-18
Երազահան Ծաղիկ Երազում ծաղիկ տեսնել նշանակում է - Բարի լուր կամ աղջիկ զավակ է, նաեվ անհոգութիվն է:

Ժամանակակից Երազահան Ծաղիկ

Անմոռուկն անցած զգացմունքները, սիրելի մարդուն հիշելու նշան է։ Աստղածաղիկը նշանակում է խորամանկություն, հանդգնություն։ Արևածաղիկը նշանակում է անսահման նվիրվածություն և վստահելիություն։ Երիցուկը նշանակում է անորոշություն և դրա հետ կապված ապրումներ, տխրություն։ Խատուտիկը խորհրդանշում է մարգարեական շնորհ, վտանգի կանխազգացում։ Կապույտ տերեփուկը համեստության նշան է։ Հովտաշուշանն անմեղ չարաճճիության, անվնաս կոկետության նշան է։ Ձնծաղիկը վերածննդի, նոր հույսերի, մխիթարանքի նշան է։ Մանուշակը խորհրդանշում է համեստություն, որի հետևում թաքնված են բուռն զգացմունքներ։ Մեխակն արժանապատվության և մեծարանքի նշան է։ Նարգիզը փառասիրության և ինքնահիացման խորհրդանիշն է։ Շուշանը մաքրության, անմեղության, սրբության խորհրդանիշն է։ Վարդը սիրո և գեղեցկության խորհրդանիշն է։ Վարդակակաչը կանխատեսում է հանդիպում մի ինքնագոհ և հպարտ մարդու հետ, որին դուք կսիրահարվեք։ Քաջվարդը զղջման և ամոթանքի նշան է։

Առնչվող երազներ