Երազահան Հանգուցյալ: Erazahan Hangucjal

Տառ Հ2017-12-06

Երազահան Հանգուցյալ

Եթե երազում տեսնում ես վաղուց մահացած մարդու, որը ոչինչ չի ասում և գնում է, նշանակում է նա նեղացել է և ուզում է, որ իր գերեզմանին այցելես: Եթե խոսում է, ապա կարևոր է հիշել ամեն մի բառը, քանի որ հանգուցյալը հենց այնպես երազում չի այցելում, ուրեմն ինչ-որ կարևոր բան է ասում: Երազում մահացածին ինչ որ բան տալ, նշանակում է կյանքում ինչ որ կորուստ կունենաք`հաջողության, առողջության, գումարի կամ սիրո տեսքով: Եթե երազում հանգուցյալը ջուր է խնդրում, ապա իրականում կասկածելի խնդրանքները մի կատարեք: Եթե երազում հանգուցիալը ծածկոց է խնդրում, ուրեմն խնդրում է, որ այցելեք իր գերեզմանին, աղոթեք և մոմ վառեք նրա համար: Եթե երազում մահացած մարդը ձեզ օգնում է , ապա այն գործը որ սկսել եք , հաջողված է լինելու:

Առնչվող երազներ