Երազահան Ղողանջ: Erazahan Xoxanj

Տառ Ղ2017-12-21

Երազահան Ղողանջ

Եթե եկեղեցու զանգի ղողանջ ես լսել, բարի լուր պիտի ստանաս և շատ չանցած, հեռուներից վերադառնա պիտի քո հարազատներից մեկը, որին վաղուց ի վեր կորած էիր համարում: Վերադառնա պիտի բեռ ու բարձով, այնպիսի թանկագին նվերներով, որ հարստացնի ու հոգեկան խաղաղություն պիտի շնորհի քեզ: Եթե տեսել ես, որ մանուկ ես, նստած ես դասի ու դպրոցական զանգի ղողանջ ես լսում, երազդ ամենաբարիներից է: Տանջալի սպասումներդ վերջ պիտի ունենան, կյանքիդ մեջ սկսվի պիտի մի նոր շրջան, երբ ամեն հոգսից ու կարիքից ձերբազատված, թեթև շունչ պիտի քաշես, և ուրախությունը պիտի լինի կյանքիդ ուղեկիցը:

Առնչվող երազներ