Երազահան Բոզ. Erazahan Boz

Տառ Բ2016-10-14

Երազահան Բոզ

Երազում բոզ տեսնել նշանակում է - Հացդ ուտողները պիտի շատանան:

Ժամանակակից Երազահան Մարմնավաճառ

Ամենաբարի երազներից մեկն ես տեսել եթե սեղան ես նստել նման կնոջ հետ, ուրեմն այն վայելքները , որ երազել ես, բայց հնարավորություն չես ունեցել ճաշակելու, այսուհետև առանց մեծ դժվարությունների են տրվելու քեզ, քանի որ գործերդ հաջող ընթացք են ունենալու և կրկնապատկելու են ունեցվածքդ: Եթե պառկած ես նման կնոջ հետ, ուրեմն կա մի չար ու բանսարկու կին, որ դավեր էր լարում քո դեմ, բայց մի այլ բարի ու վեհանձն կին կարողացել է խափանել այդ դավերը և քեզ մեկընդմիշտ ազատել բավականին լուրջ փորձություններից: Եթե ճամփա ես գնում նման կնոջ հետ, պիտի շռայլումներ ու վատնումներ ունենաս, բայց շատ չանցած, փոխարենը կրկնակին ու ավելին ստանաս: Եթե անծանոթ կնոջ ես հանդիպել և մտքիդ մեջ խորհում ես, թե բոզ է, ուրեմն բանտարկված հարազատ ունես, որ պիտի շուտով ազատվի, հեռուներում սիրելի մարդ ունես, որ պիտի վերադառնա:

Առնչվող երազներ